Միջազգային

Մոդին հայտարարել է որ կհանդիպի «իր ընկեր» Պուտինին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվա մեկնելուց առաջ ասել է, որ անհամբեր սպասում է «իր ընկեր Վլադիմիր Պուտինի» հետ հանդիպմանը։ 

«Ես անհամբեր սպասում եմ իմ ընկեր՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հնարավորությանը և կարծիքներ կիսելու տարբեր տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ», - Հնդկաստանի ԱԳՆ-ն մեջբերել է Մոդիի խոսքերը։