Միջազգային

Հրթիռակոծվել է Կիևի մանկական հիվանդանոցը

Ռուսաստանի ԶՈւ-ն երկուշաբթի առավոտյան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին։ Նախնական տվյալներով՝ երկրի մայրաքաղաքում զոհվել է 7, Կրիվոյ Ռոգում՝ 10 մարդ։

Հրթիռակոծվել է նաև Կիևի ամենամեծ մանկական հիվանդանոցը։ «Տարբեր քաղաքներ՝ Կիև, Դնեպր, Կրիվոյ Ռոգ, Սլավյանսկ, Կրամատորսկ, ենթարկվել են հրթիռակոծման․ արձակվել է տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ: Վնասվել են բնակելի տներ, ենթակառուցվածքներ և մանկական հիվանդանոց»․ ասվում է Զելենսկու հայտարարության մեջ։ 

Զելենսկին հրապարակել է Կիևի «Օխմատդետ» մանկական մասնագիտացված հիվանդանոցի շենքի լուսանկարը։ Նրա խոսքով՝ վիրավորների և զոհերի ստույգ թիվը դեռևս հայտնի չէ: «Ներկայումս բոլորն աշխատում են փլատակների վրա»,- հայտնել է Զելենսկին։