Միջազգային

Հնդկաստանի վարչապետը կժամանի Մոսկվա

Այսօր Ռուսաստան կժամանի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Վերընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է։ Նա Մոսկվայում կլինի հուլիսի 8-ին ու 9-ին: Նախորդ անգամ Հնդկաստանի վարչապետը Ռուսաստան էր այցելել 2019 թվականի սեպտեմբերին՝ Վլադիվոստոկում մասնակցելու Արևելյան տնտեսական ֆորումին (WEF)։