Միջազգային

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները. թարմացվող

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ Ձախ կոալիցիան մեծամասնություն է ստացել։ Տվյալները ներկայացված են «Le Monde»-ի հրապարակման մեջ։ 

✹ 72-ամյա պոպուլիստ Ժան Լյուկ Մելանշոնի ղեկավարած կոալիցիան առաջատարն է։ Լավագույն արդյունքը՝ 182 մանդատ 577-ից, ցույց է տվել ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» (NFP) կոալիցիան:

✹ Նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան ստացել է 168 մանդատ։

✹ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ կուսակցությունը կներկայացվի 143 պատգամավորով:

Ոչ մի դաշինք խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստացել (289 մանդատ):