Միջազգային

Սի Ցզինպինը հանդիպել է Օրբանի հետ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Օրբանը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում. հուլիսի 5-ին նա Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և խաղաղ բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։ Երեք օր առաջ՝ հուլիսի 2-ին, նա այցելել էր Կիև, որտեղ այդ մասին զրուցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։