Միջազգային

Պուտինը Օրբանի միջոցով Բայդենին հաղորդագրություններ չի փոխանցել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով ուղերձներ չի փոխանցել ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին կամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մյուս մասնակիցներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Օրբանը հայտարարեց, որ Պեկինից անմիջապես հետո կմեկնի Վաշինգտոն, որտեղ հուլիսի 9-11-ը կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Նախկինում նա եղել է Մոսկվայում և Կիևում, որտեղ բանակցություններ է վարել նաև Ուկրաինայի կարգավորման շուրջ։