Միջազգային

Boeing-ն իրեն մեղավոր է ճանաչել 737 MAX-ի խարդախության մեջ

Boeing-ն 737 MAX-ի հետաքննության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։

Ըստ «Reuters»-ի՝ համաձայնագիրը, որը պահանջում է դատավորի հավանությունը, ավիաարտադրողին կդարձնի «դատապարտված հանցագործ» Ինդոնեզիայում և Եթովպիայում (2018 և 2019 թվականներին) ավիավթարի դեպքերի համար, որոնց զոհ է դարձել 346 մարդ։ Ընկերությունը կպարտավորվի վճարել 243 մլն դոլար և 455 մլն դոլար կներդնի առաջիկա երեք տարվա մեջ։  ԱՄՆ արդարադատության նախարարության հետ Boeing-ի համաձայնությունը սուր քննադատության է արժանացել զոհերի ընտանիքների կողմից, որոնք ցանկանում էին ավելի ծանր ֆինանսական հետևանքներ «Boeing»-ի համար: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «Reuters»-ը, մեղքի ընդունումը պոտենցիալ վտանգի տակ է դնում ընկերության կարողությունը՝ շահութաբեր պետական ​​պայմանագրեր կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և NASA-ն: