Միջազգային

ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն կարող են ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Հունգարիայի հնարավոր միջնորդական առաքելությանը և գնահատել հավանական միջնորդներին։ 

Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Միացյալ Նահանգները, Չինաստանը և ողջ Եվրամիությունը կարող են համատեղ միջնորդ հանդիսանալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպելու դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այդ մասին Զելենսկին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում։