Միջազգային

Վրաստանում փորձարկում են քվեարկության էլեկտրոնային գործիքները

Վրաստանում մեկնարկել է համընդհանուր քարոզարշավ՝ բնակչությանը ծանոթացնելու էլեկտրոնային քվեարկության միջոցներին, որոնք կկիրառվեն հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին հայտնում են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։


Ընտրությունները կանցկացվեն յուրաքանչյուր հանգստյան օրերին՝ տեղական ժամանակով ժամը 11:00-18:00։ Ընտրատեղամասեր կբացվեն երկրի 64 մունիցիպալիտետի 89 տեղամասում, այդ թվում՝ Թբիլիսիում և Վրաստանի այլ խոշոր քաղաքներում։ Նմանատիպ ընտրություններին մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն էլեկտրոնային եղանակով՝ ընտրելով իրենց հարմար քվեարկության ժամն ու վայրը։