Միջազգային

Էրդողանը հույս ունի զարգացնել հարաբերություններն Իրանի հետ Փեզեշքիանի օրոք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշքիանի օրոք ակնկալում է հարաբերությունների զարգացում Իսլամական Հանրապետության հետ։

«Մասուդ Փեզեշքիանն, իրականում, ադրբեջանական ծագումով թուրք է։ Հուսով եմ, որ ապագայում Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կբարելավվեն։ Իրանը կարևոր հարևան է, որի հետ մեզ կապում են պատմամշակութային կապերը: Նոր ժամանակաշրջանում ակնկալում եմ, որ Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները կզարգանան»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։