Միջազգային

«Օստանկինո»-ի մոտ բռնություն են կիրառել «Матч ТВ»-ի աշխատակցուհու նկատմամբ

Մոսկվայում՝ «Матч ТВ»-ի աշխատակցուհուն, բռնի տիրացել են «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղի Դատախազությանը։ 

Նախնական տեղեկություններով՝ հարձակվողները երեքն էին, նրանք առանց հապաղելու բերման են ենթարկվել։ Պարզվել է նրանց ինքնությունը։ Բռնարարք կատարողներից մեկը 24-ամյա Մուխրիդինն է, ով Ուզբեկստանից աշխատելու նպատակով է եկել Մոսկվա, ինչպես նաև նրա երկու հայրենակիցները՝ 25-ամյա Բունեդը և 22-ամյա Ժավոհիրը։

Կասկածյալներին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։