Միջազգային

ԱՄՆ-ն զգուշանում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ դեմ՝ նավթի գների բարձրացման մտավախության պատճառով

Սպիտակ տունը չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել նավթային նավերի նկատմամբ, որոնք, օգտագործվում են Ռուսաստանի կողմից արևմտյան սահմանափակումները շրջանցելու համար՝ մտավախություն ունենալով, որ դա կհանգեցնի նավթի գների աճին և կվնասի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավին, գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն առաջարկել է նոր սահմանափակումներ մտցնել ռուսական նավթատար նավերի համար, սակայն նախագահի վարչակազմը դեռ որոշում չի կայացրել։

«Մինչ պաշտոնյաները ցանկանում են շարքից հանել ռուսական նավերը, Սպիտակ տան տնտեսական խորհրդատուները մտահոգված են, որ դա կհանգեցնի նավթի գների և ԱՄՆ-ում բենզինի գների բարձրացման, ինչը կարող է վնասել Բայդենի նախընտրական քարոզարշավին»,- գրում է լրատվամիջոցը:

«Ռուսական «ստվերային նավատորմի» դեմ առաջարկվող պատժամիջոցները քննարկման փուլում են և չեն կարող ընդունվել մոտ ապագայում»,- գրում է թերթը։