Միջազգային

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Վաշինգտոնում բողոքի ցույց է տեղի ունեցել, մասնակիցները կոչ են արել վերացնել դաշինքը և փակել ԱՄՆ ռազմաբազաներն ամբողջ աշխարհում, հաղորդում է РИА Новости-ն։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը։

Գազայի հատվածում հակամարտությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ում պարբերաբար լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց ճնշող մեծամասնությունը աջակցում է Պաղեստինին և Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։