Միջազգային

«Իրական մարտահրավեր». Օրբանը խոսել է Պուտինի հետ բանակցությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջամիտ քաղաքական գործիչ է, ով ցույց է տալիս բանակցությունների բարձր մակարդակ, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Die Weltwoche»-ին տված հարցազրույցում՝ խոսելով Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցի մասին։

«Նա հարյուր, հարյուր տոկոսից ավելի ռացիոնալ մարդ է։ Այնպես որ, բանակցելն ու դրան պատրաստ լինելն իսկական մարտահրավեր է, եթե ցանկանում ես նրա հետ հավասար ինտելեկտուալ ու քաղաքական մակարդակ պահպանել»,- աել է նա։