Միջազգային

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ նշելով, որ երկրների հարաբերությունները կրում են բարեկամական, բարիդրացիական բնույթ, նրանք արդյունավետորեն համակարգում են ջանքերը միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման ուղղությամբ:

Ակնկալում եմ, որ նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կառուցողական համագործակցության հետագա զարգացմանը ՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում: