Միջազգային

Սպիտակ տան ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Օրբանի՝ Մոսկվա կատարած այցի կապակցությամբ

Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան Պիերը մտահոգություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա կատարած այցի կապակցությամբ:

Նրա կարծիքով՝ ուղեւորությունը չի նպաստում խաղաղության հաստատման նպատակին եւ հակաարդյունավետ է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամրապնդման համար: