Միջազգային

Բայդենը շնորհավորել է Սթարմերին՝ ՄԹ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

«Անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքին՝ ամբողջ աշխարհում ազատությանն ու ժողովրդավարությանն աջակցելու նպատակով և է՛լ ավելի ամրապնդելու մեր երկու երկրների միջև հատուկ հարաբերությունները»,- ասել է Բայդենը: