Միջազգային

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Այսօր Իրանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են թեկնածուներ Մասուդ Փեզեշքիանը և Սաեդ Ջալիլին:

Հիշեցնենք, Իրանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել նախագահ Ռայիսիի զոհվելուց հետո. մայիսի 19-ին Իրանի նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանի` Ջուլֆա քաղաքի մոտ։ Զոհվել էր նաև ԱԳ նախարար Աբդոլլահիանը։