Միջազգային

ՌԴ-ն հանդես է գալիս ուկրաինական հակամարտության ամբողջական ավարտի օգտին՝ Մոսկվայի պայմաններով. Պուտին

Ռուսաստանը և Հունգարիան շարունակում են երկխոսությունը ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, դա կարևոր է. Հունգարիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինն ասել է, որ Օրբանի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հնարավոր ուղիները։ 

«Արևմտյան «հովանավորները» Ուկրաինան օգտագործում են որպես «զոհ» Ռուսաստանի դեմ։ Կիևը թույլ չի տալիս զինադադարի գաղափարը, քանի որ հակառակ դեպքում ռազմական դրության պատրվակը կվերանա, և պետք է ընտրություններ անցկացվեն։ Իր լեգիտիմությունը կորցրած Ուկրաինայի ղեկավարության ընտրություններում հաղթելու շանսերը մոտ են զրոյի»,- ասել է ՌԴ նախագահը և հավելել. « Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս ուկրաինական հակամարտության ամբողջական ավարտի օգտին՝ Մոսկվայի պայմաններով, և ոչ միայն զինադադարի կամ դադարի օգտին»։

Պուտինը նշել է, որ Օրբանը կրակը դադարեցնելու կոչ է արել, որպեսզի պայմաններ ստեղծի Ուկրաինայի հարցով բանակցությունների համար։