Միջազգային

Հունգարիայի վարչապետը ժամանել է Ռուսաստան

Հունգարիայի վարչապետը ժամանել է Ռուսաստան։ Նախատեսված է Վիկտոր Օրբանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել էր, որ Օրբանին ԵՄ մանդատ չի տրվել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն։

Նշենք, որ Հունգարիան հուլիսի 1-ից վեց ամսով կնախագահի ԵՄ խորհուրդը։