Միջազգային

«Կիև և Մոսկվա մեկնելուց հետո հասկացել եմ, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից». Օրբան

«Եվրոպային խաղաղություն է պետք, և այն ինձ  համար ամենակարևորն է». ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հունգարիայի վարչապետ Օրբանը։

«Եվրոպան ապահով չի զգում Ուկրաինայի հակամարտության պատճառով, իրավիճակը սկսել է ազդել ԵՄ տնտեսական աճի վրա:Հունգարիան ԵՄ Խորհրդում իր նախագահության ընթացքում Եվրոպայում խաղաղության ապահովումն իր գլխավոր խնդիրն է համարում։ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները»,-ասել է նա։

Օբրանը նշել է, որ Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո կշարունակի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ «Կիև և Մոսկվա մեկնելուց հետո հասկացել եմ, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից»: