Միջազգային

Քիր Սթարմերը նշանակվել է Միացյալ Թագավորության վարչապետ

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը նշանակվել է Միացյալ Թագավորության վարչապետ` ստանալով նոր կառավարություն ձևավորելու Չարլզ 3-րդի առաջարկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր վարչապետ կդառնա լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը: Նրա ղեկավարությամբ Լեյբորիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ պառլամենտական ընտրություններում։