Միջազգային

Բայդենը խոստովանել է, որ ձախողվել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի դեմ բանավեճում «ձախողվել է», սակայն խոստացել է շարունակել պայքարը նախընտրական մրցավազքում։

«Այո, ես վատ հանդես եկա բանավեճում։ Բայց ամերիկյան ժողովուրդը պետք է դատի իմ կատարած գործերով։

Ես եմ դեմոկրատական կուսակցության թեկնածուն, ոչ ոք ինձ չի կարող հեռացնել, ես չեմ հեռանում»,- ասել է նա։