Միջազգային

Ալիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարավերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր։ 

Շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, Շուշիում տեղի կունենա Թուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին Թուրքիան կներկայացնի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։