Միջազգային

Պեսկովը բացատրել է, թե ինչու Էրդողանը չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի հարցում

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի հարցում։ 

Նրա խոսքով՝ ո՛չ Էրդողանը, ոչ այլ մեկը ներկա պայմաններում չի կարող միջնորդի դերն ստանձնել, քանի որ Ուկրաինան մերժում է ցանկացած բանակցություն։ 

Նախօրեին Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հարցով բանակցություններում։