Միջազգային

ԱՄՆ-ն ծրագրում է Ճապոնիայում 48 F-35A կործանիչ տեղակայել

ԱՄՆ-ն առաջիկա մի քանի տարում ծրագրում է հինգերորդ սերնդի F-35A 48 կործանիչ տեղակայել Ճապոնիայում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին։ 

Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի տարում Ճապոնիայի ռազմաօդային ուժերի Միսավա բազայում կտեղակայվեն 48 F-35A և 36 F-16 կործանիչներ: Ընդ որում, դրանք համապատասխանաբար կփոխարինեն Միսավայում տեղակայված F-16-ին և F-15-ին։