Միջազգային

«Հզբոլլահը» 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

«Հզբոլլահ» ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 200 հրթիռ և պայթուցիկով լիցքավորված անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի ռազմաբազայի ուղղությամբ: Հաղորդվում է, որ հարձակումները պատասխան են երեկ իսրայելական ավիահարվածի ժամանակ «Հզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Մուհամմադ Նասերի սպանությանը: Նասերը հարավային Լիբանանում ղեկավարում էր Հզբոլլահի երեք տարածաշրջանային ստորաբաժանումներից մեկը:

Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել հարձակումը: