Միջազգային

Ադրբեջանում հարցվածների 84%-ը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին

Ադրբեջանում հարցվածների 84%-ն աջակցել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին։ Սոցիալական հետազոտությունների կենտրոնը (CSR) հարցումներ է անցկացրել բնակչության շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

Հարցվածների 83.8%-ը պատասխանել է «այո, կողմնակից եմ», 13.5%-ը՝ «ոչ, չեմ պաշտպանում», հարցվածների 2.7%-ը դժվարացել է կարծիք հայտնել հարցի վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։