Միջազգային

Վրաստանում կթույլատրվի մգեցնել դիմացի ապակիները մինչև 60%

«Տրանսպորտային միջոցների սեփականատերերին իրավունք է տրվել, առանց Վրաստանի ՆԳ նախարարության համաձայնության, մինչև 60% մգեցնել առջևի կողային ապակիները», - ասվում է Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության մեջ:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, 75% սահմանափակումը նախկինի պես տարածվում է ավտոմեքենայի ետևի ապակիների վրա: