Միջազգային

Բելառուսն ընտրվել է ՇՀԿ անդամ. Տոկաև

Աստանայում Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ)-ի գագաթնաժողովը սկսվել է կազմակերպության կազմում Բելառուսի ընդունելության փաստաթղթերի ստորագրմամբ։ 

«Պետությունների հարգելի ղեկավարներ, ՇՀԿ-ին Բելառուսի լիիրավ անդամակցության մասին որոշումն ընդունվել է»,-հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ապա շնորհավորել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: