Միջազգային

«Երմակն անում է այն, ինչ ես եմ ասում». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անդրեյ Երմակին համարում է իր թիմի ամենահզոր մենեջերներից մեկը և նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ չափից ավելի ազդեցության մասին հաղորդումները անվանում է ապատեղեկատվություն․

«Այս ամենն աշխատում է ինձ թիրախավորելու համար․ Ռուսաստանը տարբեր ապատեղեկատվություններ է տարածում։ Ես չեմ ուզում մեծ ազդեցություն ունենալ. օրենք կա, ես նախագահ եմ, Երմակը հզոր մենեջեր է։ Ես հարգում եմ նրան իր արդյունքների համար։ Նա անում է այն, ինչ ես իրեն ասում եմ, և նա կատարում է այդ խնդիրները», - նշել է Զելենսկին։