Միջազգային

«Ադրբեջանում մեկ միլիոն մարդ է ռուսերեն սովորում». Ալիևը՝ Պուտինին

Աստանայում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ 

Հանդիպմանը Պուտինը նշել է, որ ՌԴ-Ադրբեջան ապրանքաշրջանառությունը ավելացել է 13%-ով։ Ի պատասխան՝ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանում 1 մլն մարդ է ռուսերեն լեզու սովորում, որից 150.000-ը ռուսական դպրոցներում, իսկ 850.000-ը՝ որպես երկրորդ լեզու։