Միջազգային

Արևմուտքը, Հայաստանին և Ադրբեջանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելով, ուզում է հեռացնել ՌԴ բարեկամներին. ՌԴ ԱԳՆ

«Արևմուտքը Ադրբեջանին և Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելով՝ ցանկանում է նրանց կտրել Ռուսաստանի հետ համագործակցությունից․ Կովկասում Եվրատլանտյան դաշինքի կողմից իրենց դեղատոմսերի պարտադրումը հանգեցնում է տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն»․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը․

«Աշխարհի բոլոր տարածաշրջանների վրա իրենց ապակառուցողական ազդեցությունը տարածելու՝ ամերիկացիների փորձերի ևս մեկ օրինակ: Եվրոպայում կամազուրկ արբանյակների լիակատար ինդուլգենցիայով Վաշինգտոնը խնդիր է դնում մեր բարեկամներին, հարևաններին հեռացնել Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Եվրոատլանտիստների կողմից տարածաշրջանի յուրահատկությունը հասկանալուց հեռու իրենց դեղատոմսերի պարտադրումը հանգեցնում է հվ․ Կովկասում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն այդ տարածաշրջանի, այլև ընդհանրապես համաեվրասիական անվտանգության համար: Ակնկալում ենք, որ Բաքվում և Երևանում դա լավ են հասկանում»։

«Համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը կարող են և պետք է ապահովվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում», - նշել է դիվանագետը: