Միջազգային

Մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Աստանայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ համագործակցության ծավալները մեծ են. «Եթե ամեն ամիս էլ հանդիպեինք, խոսելու բան կլիներ»,- ասել է նա։ 

Պուտինն անդրադարձել է նաև տնտեսական համագործակցությանը. «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2024թ․ առաջին կիսամյակում աճել է 13%-ով»,- ասել է Պուտինը։

Ալիևն էլ ասել է, թե Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ազգային արժույթներով առևտրաշրջանառությունն աճում է. «Ադրբեջանական արտահանման մասով այն կազմում է մոտ 70 տոկոս, ռուսական արտահանման մասով ՝ ավելի քան 50 տոկոս«,- նշել է նա։