Միջազգային

«Մերձբալթյան երկրները ձգտում են հեռացնել Հայաստանը Ռուսաստանից». ՌԴ ԱԳՆ

«Մերձբալթյան երկրները ձգտում են բոլոր ուժերով հեռացնել Հայաստանը Ռուսաստանից և ետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներից ու խիստ ապակառուցողական գիծ են վարում Հարավային Կովկասում»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը․ 

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այնտեղ Տալլինը, Ռիգան և Վիլնյուսը խիստ ապակառուցողական գիծ են տանում։ Այժմ բոլոր ուժերով փորձում են Ռուսաստանից հեռացնել Հայաստանը, հեռացնել մեր ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմներից, ներառյալ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), հրապուրել եվրատլանտյան հեռանկարով», - ասել է նա։