Միջազգային

«Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում»․ Պեսկով

Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, սակայն թուրք առաջնորդը չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դա հնարավոր չէ», - ասել է Պեսկովն Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Էրդողանը միջնորդ դառնա Ուկրաինայի հարցով բանակցություններում։

Կրեմլի ներկայացուցիչը հաստատել է, որ Աստանայում երկու առաջնորդների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի թեման։ «Քննարկվել է, այո»,- պատասխանել է նա։

Պուտինն ու Էրդողանը չորեքշաբթի օրը բանակցություններ են վարել Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։