Միջազգային

Պատելն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանին հրավիրելուն

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի տեղակալ Պատելն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, և այս համատեքստում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրելուն։

«Եվս մեկ անգամ թույլ տվեք ասել, որ Հարավային Կովկասում առկա խնդրի լայն համատեքստում սա առաջնահերթություն է մեզ համար։ Եվ առաջնահերթություն է անձամբ պետքարտուղարի և դեպարտամենտի մյուս պաշտոնյաների համար: Ես կասկած չունեմ, որ մենք կշարունակենք աշխատել [երկու երկրների հարաբերությունների կարգավորման] ուղղությամբ։ Ինչ վերաբերում է գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումներին, ես պարզապես դեռ չեմ ուզում խոսել ժամանակացույցի մասին»