Միջազգային

Պեկինը հերքել է Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից

Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս որպես խոշոր ինքնուրույն տերություններ և միմյանց հետ կապեր են պահպանում ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ․ այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ հերքելով այն պնդումը, որ «ՌԴ-ն ամբողջովին կախված է չինական կողմից»։

Մաո Նինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Պեկինը չի եղել ուկրաինական հակամարտության նախաձեռնողը և չի մասնակցում դրան: «Մենք կշարունակենք կառուցողական դեր խաղալ՝ քաղաքական ճանապարհով ճգնաժամի կարգավորմանը նպաստելու համար», - ամփոփել է նա: