Միջազգային

«Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ փոխզիջման». Երմակ

Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ և որևէ տարածք տալ պատերազմը դադարեցնելու համար. ընդգծել է Անդրեյ Երմակը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարության մասին հարցին, թե նա կարող է արագ դադարեցնել հակամարտությունը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է, որ Կիևը կլսի ցանկացած խորհուրդ, թե ինչպես հասնել արդար խաղաղության. «Բայց մենք պատրաստ չենք փոխզիջման գնալ շատ կարևոր բաների և արժեքների շուրջ՝ անկախության, ազատության, ժողովրդավարության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության», - նշել է նա։