Միջազգային

Բայդենն ու Նեթանյահուն կհանդիպեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի վերջին Վաշինգտոնում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի։ Երկու երկրների առաջնորդների հանդիպումը սպասվում է Նեթանյահուի՝ Վաշինգտոն այցի ժամանակ, որտեղ նա հուլիսի 24-ին պետք է ելույթ ունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև:

Նեթանյահուն ամերիկացի օրենսդիրների առջև ելույթ է ունեցել 1996, 2011 և 2015 թվականներին: