Միջազգային

Ամերիկացիների 60%-ը կարծում է, որ Բայդենը հարմար չէ հաջորդ նախագահական ժամկետի համար

Yahoo News / YouGov-ի նոր հարցումը հաստատում է այն, ինչ հեռուստադիտողների մեծ մասը զգաց անցյալ հինգշաբթի կայացած ԱՄՆ նախագահական բանավեճից հետո։ Դա աղետալի գիշեր էր 81-ամյա նախագահ Բայդենի համար, ով անվստահ տեսք ուներ, խոսում էր հիվանդ ձայնով, կակազում էր բառերի վրա և ինչ-որ պահի ամբողջովին կորցրել էր մտքի թելը: 

Հարցված ամերիկացիների 60%-ն այժմ կարծում է, որ Բայդենը հարմար չէ ևս մեկ ժամկետով նախագահ մնալու համար: Միայն 24%-ն է կարծում, որ դա հնարավոր է: Այնուամենայնիվ, հունիսի 28-ից հուլիսի 1-ը 1754 ամերիկացի մեծահասակների շրջանում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ Բայդենն իր 43% ձայներով մնում է իր հանրապետական մրցակից, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հավասար (45%) դիրքում։ 

Բայդենի խոցելիությունը երբեք այդքան ակնհայտ չի եղել, բայց Թրամփը դեռ չափազանց երերուն է՝ դրանից լիարժեք օգուտ քաղելու համար: