Միջազգային

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Թալիբներին

Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթը Դոհայում մի քանի հանդիպումներ է ունեցել «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ:

Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Պատելը հստակեցրել է, որ հանդիպումների ընթացքում բարձրացվել է նաև Աֆղանստանում ձերբակալված ամերիկացիների հարցը: