Միջազգային

Իրանը կարող է փոխել իր ատոմային դոկտրինը

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին կրկին հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերանայել իր միջուկային դոկտրինը գոյաբանական սպառնալիքի դեպքում:

Նա ընդգծել է, որ Իրանը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը, երկրում գործում է Խամենեիի ֆեթվան (կրոնական հրահանգը) այն մասին, որ ատոմային ռումբի ստեղծումը հակասում է իսլամին: Սակայն, ըստ նրա, եթե Թեհրանը բախվի էքզիստենցիալ սպառնալիքի, ստիպված կլինի փոխել իր դոկտրինը: