Միջազգային

Կիևում սպանվել է ղազախստանցի ընդդիմադիր լրագրող

Կիևում մահացել է ղազախստանցի ընդդիմադիր լրագրող Այդոս Սադիկովը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է նրա կինը՝ Նատալյա Սադիկովան: «Բասե» հեռուստաալիքի հեղինակը մահացել է Կիևի հիվանդանոցում։ 

«Այդոսը տասներեք օր պայքարում էր վերակենդանացման բաժանմունքում ապրելու համար, բայց հրաշք տեղի չունեցավ», - գրել է կինը: Հիշեցնենք, որ Սադիկովի վրա կրակել են հունիսի 18 - ին՝ Կիևի իր տան կողքին: Ավելի ուշ մահափորձի մեջ կասկածվողը ինքնակամ ներկայացել է Ղազախստանի ոստիկանությանը:

Լրագրողի կինը հանցագործության մեջ մեղադրում է Ղազախստանի իշխանություններին։ Ղազախստանի Սենատի խոսնակ Աշիմբաևը Ղազախստանի հասցեին ցանկացած մեղադրանք անվանել է զրպարտություն և սադրանք: Նա հայտարարել է, որ երկիրը կասկածյալին Ուկրաինային չի հանձնի։