Միջազգային

Զելենսկին և Օրբանը հանդիպել են Կիևում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Հանդիպումը տեղի է ունեցել Կիևում։ Օրբանը Ուկրաինայում է գտնվում 2012թ.-ից ի վեր առաջին անգամ։ Սա Զելենսկու և Օրբանի առաջին պաշտոնական հանդիպումն է Ուկրաինայում՝ Զելենսկու ընտրությունից ի վեր։