Միջազգային

Օրբանը ժամանել է Կիև

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 2-ի առավոտյան ժամանել է Կիև. սա նրա առաջին այցն է երկար տարիների ընթացքում: Օրբանի ավտոշարասյունը հասել է Հունգարիայի դեսպանատան մոտ։ 

Օրբանը Ուկրաինա չի այցելել ո՛չ Վլադիմիր Զելենսկու, ո՛չ էլ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք։ Նա վերջին անգամ Կիև է այցելել 2012 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Յանուկովիչի հետ հանդիպելու համար։ Սպասվում է, որ Օրբանը երեքշաբթի օրը բանակցություններ կվարի նախագահ Վլադիմիր Զելենսկու և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: