Միջազգային

Իրանը կաջակցի Հզբոլլահին Իսրայելի ներխուժման դեպքում

Իրանը բոլոր ուժերով կաջակցի շիաների Հըզբոլլահ շարժմանը, Եթե Իսրայելը լայնածավալ պատերազմ սկսի Լիբանանի դեմ։ Այդ մասին «Financial Times» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեի խորհրդական և Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։

«Ողջ լիբանանյան ժողովուրդը, արաբական երկրները և դիմադրության առանցքը կաջակցեն Լիբանանին Իսրայելի դեմ», - հավելել է նա։  Սակայն, Իրանի առաջնորդի խորհրդականի խոսքով, հակամարտության հետագա էսկալացիան և դրա ընդլայնումը «չեն համապատասխանում ոչ Իրանի, ոչ ԱՄՆ-ի շահերին»: