Միջազգային

Բայդենը դեղահաբեր չի ընդունել Թրամփի հետ բանավեճից առաջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դոնալդ Թրամփի հետ հանրային հեռուստաբանավեճի օրը բժշկական դեղամիջոցների ազդեցության տակ չի գտնվել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։

«Նա այդ օրը ոչ մի դեղամիջոց չի ընդունել»,- ասել է նա ճեպազրույցում ՝ մեկնաբանելով իր ղեկավարի հակասական ելույթը:

Պիեռը նաև նշել է, որ Բայդենը չի տառապում դեմենցիայով, Ալցհեյմերի կամ նմանատիպ այլ հիվանդությամբ։