Միջազգային

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Դմիտրի Գորդոնի նկատմամբ

Ռուսաստանի ռազմական դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին՝ ահաբեկչության կոչերի և ՌԴ զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։ 

Գործի հարուցման առիթ, ինչպես հայտնել են ռուսական գործակալությունները, դարձել է պատերազմի սկսվելուց հետո նրա ձայնագրած տեսաուղերձը, որոնցում կոչ է անում «տապալել» Վլադիմիր Պուտինին և Ալեքսանդր Լուկաշենկոյին, ինչպես նաև նրա մյուս տեսանյութերն ու հարցազրույցները:

Քննության վարկածով՝ իր տեսանյութերում Գորդոնը, ի թիվս այլ բաների, անհիմն մեղադրել է ռուսական բանակին խաղաղ ուկրաինացիների սպանության մեջ։