Միջազգային

Վրաստանի քաղհասարակության ներկայացուցիչները «Ազատության հրապարակ» շարժում են հիմնել

Վրաստանի քաղհասարակության երկայացուցիչները «Ազատության հրապարակ» քաղաքական շարժում են հիմնել՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից չորս ամիս առաջ:  Առաջնորդն է Լևան Ցուցկիրիձեն, որը նախկինում եղել է բազմակուսակցական ժողովրդավարության Արևելյան Եվրոպայի կենտրոնի (EECMD) գործադիր տնօրենը։ 

«Մենք ստեղծել ենք նոր քաղաքական շարժում, բաց հարթակ այն մարդկանց համար, որոնք չունեն «քաղաքական տուն», ստեղծել ենք տարածք, որտեղ նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ քաղաքական պայքարում», - ասել է Ցուցկիրիձեն: Նա նաև նշել է, որ նոր հարթակը ստեղծվում է «ոչ թե քաղաքական տարածքը բաժանելու, այլ այն միավորելու համար»:

«Ազատության հրապարակ»-ի նպատակն է «թույլ չտալ, որ Վրաստանը վերածվի ռուսական նահանգի, խորհրդարանական ընտրություններում հաղթի գործող իշխանությանը։ Դրա նպատակն է հաստատել իրական ժողովրդավարություն և հասնել ԵՄ-ին անդամակցության»: